Քննչական կոմիտեի նախագահին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչության նախկին պետ Գեւորգ Սիմոնյանը դատի է տվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի նոյեմբերի 7-ին նա դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել անվավեր ճանաչել ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի հոկտեմբերի 22-ի որոշումը եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հոկտեմբերի 25-ի հրամանը: Ըստ էության, քննչականի պետին կարգապահական պատասխանատվության են ենթարկել, հետո աշխատանքից հեռացրել:

Ու հիմա նա, համամիտ չլինելով որոշման հետ, դիմել է դատարան: Հիշեցնենք, որ 2014 թվականին ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով Գեւորգ Ղուկասի Սիմոնյանը նշանակվել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ, իսկ արդեն 2017թ. նա Արարատի քննչական մարզային վարչության պետն էր, նույնիսկ պարգեւատրվել էր Հովսեփյանի կողմից:




Լրահոս