Իջևանի հիվանդանոցի տնօրենն ազատվել է աշխատանքից. ի՞նչ կապ ունի մարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը որոշում է ընդունել Ռուզաննա Գրիգորյանին 2018թ. փետրվարի 18-ից ազատել «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնից: Որպես որոշման հիմք` նշված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասը` «Աշխատանքային պայմանագրի լուծումը կողմերի համաձայնությամբ»: Ռ. Գրիգորյանը մինչ Իջեւանի ԲԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելը Իջեւանի տարածաշրջանի «Աչաջուրի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն էր:

Նա Իջեւանի ԲԿ-ն ղեկավարում էր 2015թ. հոկտեմբերի 20-ից: Նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ժամանակից շուտ լուծելը տեղիք է տալիս մտածելու, որ վերադասը` Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, գոհ չէ մարզկենտրոն Իջեւանի ԲԿ-ի ղեկավարումից:

Մինչ այդ նկատենք, որ փետրվարի 19-ին մարզպետ Հ. Չոբանյանը որոշել է պաշտոնանկ անել նաեւ իր օգնականին` Դավիթ Աղասարյանին: 1991թ. ծնված Դ. Աղասարյանը մարզպետի օգնականի պաշտոնին նշանակվել էր 2018թ. հուլիսի 25-ին:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս