Կառավարության ընդունած հակաճգնաժամային 17 միջոցառումների շրջանակներում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց միջեւ բաշխվել է 70.3 միլիարդ դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ հակաճգնաժամային 17-րդ ծրագիրը վերաբերում է ՏՏ ոլորտին: Մշակվել է ՏՏ ոլորտի տնտեսավարողների համար դրամաշնորհային փաթեթներ, նպատակ ունենալով օժանդակել աշխատատեղերի պահպանությանը և խթանել ոլորտում նորարարական գաղափարների առևտրայնացմանն ու իրագործմանը:
Դրամաշնորհները տնտեսավարողներին տրամադրվելու են սահմանաչափերով և շահառուների շրջանակներով՝
- նորարարական դրամաշնորհներ՝ առավելագույն չափը 10 միլիոն դրամ.
- կայացած ընկերությունների դրամաշնորհներ՝ առավելագույն չափը 20 միլիոն դրամ.
- համաֆինանսավորման դրամաշնորհներ՝ տրամադրվում է համաֆինանսավորում ոչ ավելի, քան 30 միլիոն դրամ: