Ազգային Ժողովի՝ այսօր կայանալիք արտահերթ նիստում, համաձայն ԱԺ կանոնակարգի, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը պետք է հրապարակի ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը: Հիշեցնենք, որ վերջինս հուլիսի 3-ին հայտարարություն էր տարածել: «Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամեն …