Երեկ՝ ժամը 20.00-ի սահմաններում, «Ժողովուրդ» օրաթերթն Արթիկից ահազանգ ստացավ այն մասին, որ Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը հենց այդ ժամին, պտտվելով քաղաքի տարբեր մասերում, արթիկցիներին ստիպում, սպառնում եւ ահաբեկում է, որ ընտրեն գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանին:Մեկնաբանություն ստանալու նպատակով դիմեցինք դատախազ Սարգսյանին, որը, բնականաբար, հերքեց. «Դա բացարձակ սուտ է: Ո՞ւմ եմ սպառնացել, գոնե մեկի անունը տվե՛ք: …