ՐԱՖՖԻՆ ԳՆՈՒՄ Է ԾԱՅՐԱՀԵՂ ՔԱՅԼԻ Մար 12,2013 00:00 Նախագահի այս ընտրությունները կհիշվեն յուրօրինակ առանձնահատկությամբ. ողջ նախընտրական քարոզարշավը, հիմա նաեւ հետընտրական պայքարն ուղեկցվում է թեկնածուների հացադուլներով: Ասել է թե` հացադուլը դարձել է քաղաքական պայքարի հիմնական միջոց: Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում ԳԱԱ մոտ հացադուլ էր անում նախագահի թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանը, իսկ հիմա Ազատության հրապարակում պայքարի այդ միջոցին է դիմել Րաֆֆի Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը երեկ …
ՓՈՂԵՐԸ ՉԵ՞Ն ՏՎԵԼ Մար 12,2013 00:00 «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը, նրա եղբայր Արտակ Բարսեղյանը, որը Վճռաբեկ դատարանի դատավոր է, վերջին օրերին անհարմար իրավիճակում են հայտնվել: Բանն այն է, որ երկու եղբայրներով, հանուն Սերժ Սարգսյանի վերընտրության, հանձնաժողովի անդամներին խնդրել են «սուսուփուս» աշխատել՝ խոստանալով «լավ աշխատանքի» դիմաց համապատասխան պարգեւատրում ապահովել: Մարդիկ աշխատել են, սակայն խոստացված գումարները մինչեւ …
ՊԱՇՏՈՆԱՆԿ ԿԱՆԵ՞Ն Մար 12,2013 00:00 Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ շուտով պաշտոնանկ է արվելու ՀՀ ճանապարհային ոստիկանապետ Արսեն Գալստյանը: Տեղեկություններ կան, որ Գալստյանին փոխարինելու է ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը: «Ժողովուրդ»-ը զրուցեց ՃՈ պետ Արսեն Գալստյանի հետ՝ պարզելու՝ տեղյակ է իր հնարավոր պաշտոնանկության մասին: Գալստյանը մի քանի վայրկյան լռելուց հետո հայտարարեց. «Առաջին անգամ եմ լսում Ձեզանից, ոչ մի …
ՎԱՏԱՌՈՂՋ Է Մար 12,2013 00:00 Համաձայն «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ մարտի 8-ին էպոսագետ Վարդան Սեդրակյանի առողջական վիճակը Երեւանի «Կենտրոն» ՔԿՀ-ում կտրուկ վատացել է: Վ. Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը. «Նման բան չկա, խնդիրը ուժեղ մրսածությունն է, որից լյարդն էր բորբոքվել, բայց մարտի 8-ին նման բան չի եղել»: Նշենք, որ Վարդան Սեդրակյանը փետրվարի 19-ին Միքայելյանի անվան հիվանդանոցում հեթական …
ԲԱԶՄԱԹԻՎ ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐ Մար 12,2013 00:00 Պետական եկամուտների կոմիտեի գործունեության ոլորտում ՄԻՊ-ն արձանագրել է մի շարք թերացումներ, մասնավորապես. «Հստակ եւ արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել ստվերային տնտեսությունը հատկապես խոշոր բիզնեսում էականորեն նվազեցնելու ուղղությամբ, 2012թ. գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ հարկային մարմնի աշխատակիցները ստուգումներ իրականացնելիս առանց բավարար հիմնավորումների եւ/կամ պատճառաբանության վերցրել են հարկատուների աշխատավայրում գտնվող իրերը: Չի իրականացվել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող այլ …
ԴԵՄՔԸ ԴՈՒՐՆԵՐԸ ԵԿԵԼ Է Մար 12,2013 00:00 Երեկ՝ կեսօրին, հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը, ում հետ զրույցի մանրամասները Օսկանյանի խնդրանքով Ր. Հովհաննիսյանը չի ցանկացել մեկնաբանել: Զրույցից հետո Վ. Օսկանյանը ոստիկանների վրա զայրացել է, քանի որ նրանք զրույցի ամբողջ ընթացքում խոշոր պլանով նկարել են պատգամավորի դեմքը: Ի պատասխան՝ ոստիկանները նշել են, որ իրենք ունեն այդ իրավունքը:
ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՆ Մար 12,2013 00:00 «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշել է մասնակցել Երեւանի ավագանու 2013թ. մայիսի 5-ի ընտրություններին: Երեկ կայացած քաղխորհրդի նիստում քննարկվել են ավագանու ցուցակի ձեւավորման սկզբունքները:
ԴԵՌ ՈՉ ՄԻ ԴԻՄՈՒՄ Մար 12,2013 00:00 Երեկ` Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրվելու առաջին օրը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը որեւէ հայտ չի ստացել: Հիշեցնենք, որ ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացվեն մինչեւ մարտի 21-ի ժամը 18-ը: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար ընտրական գրավի սահմանված չափը 3 մլն դրամ է:
ԵԹԵ ՀԵՏԵՎԻ Մար 12,2013 00:00 Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Րաֆֆի Հովհաննիսյանը խորը քրիստոնյա մարդ է: Նա իր ամբողջ քարոզարշավի ընթացքում որեւէ մեկին չփնովեց, որեւէ մեկին վատ բան չասաց, այսօր ծայրահեղ քայլի է գնացել` հացադուլի: Ես գիտեմ, թե դա ինչ դժվար է` հացադուլի հասնելը, եւ այդ առումով ես իմ պարտքն եմ համարում իմ աջակցությունը հայտնել,-ասել …
ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ Մար 12,2013 00:00 Այսօր՝ ժամը 10-ին, Սահմանադրական դատարանը կշարունակի ՀՀ նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա գործի քննությունը: Դիմումներով վիճարկվում են ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների քվեարկության պաշտոնական արդյունքները եւ դրանց հիման վրա «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը: Նիստում իր բացատրությունները կներկայացնի դիմողներից Ա. …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին