Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող գավաթի խաղարկության առաջին փուլում Դավթյանը որակավորման փուլի արգելքը հաղթահարեց առաջին տեղով:

Նախօրեին աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում առանձին գործիքների որակավորման փուլի արգելքը հաղթահարել էին Գագիկ Խաչիկյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը: Խաչիկյանը 3-րդն էր, Ավետիսյանը` 5-րդը, Դավթյանը` 6-րդը:




Լրահոս