ՀՀԿ-ական ջահելները՝ ԲՀԿ-ական ջահելների դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ հանրապետական ջահելները իրենց մոր փորից դուրս են եկել, որ թաշկինակի տեղ օգտագործվեն, արդեն դա գաղտնիք չէ: Գաղտնիք չէ, որ Կարեն Ավագյանը (փուչիկ) սողունային գործելաոճով է առաջնորդվում, դե ինչքան շատ սրան-նրան, հանրապետական կուսակցությունից բացի քարկոծի, այնքան գործերը աջ կգնա: Իսկ հանրապետական գլուխը լավ հովանավորում է և ավելին, թև ու թիկունք է կանգնում Ավագյանի, Շարմազանովի, Աշոտյանի նմաններին, իսկ հանրապետական ծերակույտի գլուխ կանգնած Գալուստ Սահակյանն էլ միշտ զբաղվում է իր անցած ճանապարհը պատգամ թողնել ջահելներին: Այն, որ Կարեն Ավագյանը սկսել է բարգավաճցիներին «խեղճացնել» ակնհայտ երևում է, որովհետև բարգավաճը իրենից «ուժ» է ներկայացնում… Ասել է, թե հանրապետական ջահելները դուրս են եկել բարգավաճի ջահելների դեմ ու տեսնենք ով կհաղթի, կհայթի այլընտրանքը, թե՞… Երբեք լուրջ չեմ վերաբերվել ԲՀԿ-ին, այն որ ԲՀԿ-ի գլուխը Գագիկ Ծառուկյանով չի ավարտվում կարծում եմ բոլորս լավ գիտենք, իսկ ես լուրջ չեմ կարող ընդունել մի կուսակցության, որտեղ գլուխը Քոչարյան Ռոբերտն է, իսկ Ծառուկյան Գագիկը կամակատարը… Այնպես, որ հանրապետականն ու ԲՀԿ-ն իրար շատ են սազում, ուղղակի պետք է ճշտել մի բան, հանրապետականն է ամուսինը, թե՞ ԲՀԿ-ն…




Լրահոս