«Բերկուտի» զինյալներին ձերբակալել են մասսայական սպանությունների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինական «Բերկուտ» հատուկ ստարաբաժանման մի քանի աշխատակիցների ձերբակալել են փետրվարի 20-ին Կիևում Ինստիտուտսկայա փողոցում մարդկանց գնդակահարելու կասկածով:

BBC-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Օլեգ Մախնիցկին:

«Ձերբակալվածները հանդիսանում են կիևյան «Բերկուտ» հատուկ վաշտի ` այսպես կոչված սև վաշտի աշխատակիցներ: Նրանք կասկածվում են մարդկանց զանգվածային սպանության մեջ», – ասել է Մախնիցկին:

Դատախազության տվյալներով, ձերբակալվածների մեջ է դիպուկահարների խումբը ղեկավարող անձը: Ավելի վաղ հայտարարվել էր դիպուկահարների անձը հաստատվելու մասին:

Դիպուկահարները կրակ էին բացել «Ուկրաինա» հյուրանոցից, ինչպես նաև Ւնստիտուտսկայա և Բանկովայա փողոցներում:

Հանրահավաքի մի քանի մասնակիցներ գնդակահարվել էին Գրուշևսկի փողոցի սկզբնամասում:




Լրահոս