Քրեական հեղինակության վրա դեսանտայինները 17 գնդակ են արձակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վոլգոգրադի մարզում երեք զինծառայողներ հետևել են տղամարդուն և 17 գնդակ արձակել նրա վրա:

Սպանության մեջ կասկածվում են երեք դեսանայիններ, որոնք պայմանագրով ծառայություն են անցնում Վոլգոգրադի մարզի զորամասերից մեկում: Երիտասարդներին ձերբակալել են տեղական հեղինակության՝ 29-ամյա Ալեքսանդր Ֆրոլովի գնդակահարությունից հետո:

Հայտնի է, որ տուժածը գտնվում էր իր BMW Х5 ավտոմեքենայի մոտ, երբ նրան է մոտեցել ռուսական ավտոմեքենա, որից կրակոցներ են հնչել: 17 գնդակներից Ֆրոլովի մարմնի մեջ են հայտնվել ընդամենը 4-ը. նա հասցրել է թաքնվել մեքենայի հետևում:
Գնդակահարությունից անմիջապես հետո հանցագործները հեռացել են: Մեքենան գտել են ոչ հեռու՝ այրված վիճակում: Նույն տեղում գտել են որսորդական հրացանը, որից կրակել էին հարձակվողները:

Ֆրոլովի կյանքի համար արդեն, մի քանի օր է, պայքարում են բժիշկները: Նրա վիճակը գնահատվում է որպես ծանր:

Ինչպես տեղեկացրել են իրավապահ մարմիններում, նախօրեին դեսանտայիններից մեկը կռվել էր քրեական հեղինակության հետ, և, չկարողանալով կուլ տալ վիրավորանքը՝ համոզել էր ընկերներին՝ միասին հաշվեհարդարի գնալ:




Լրահոս