Մասաչուսեթսում Արցախում խաղաղությանն աջակցող թվային վահանակ է տեղադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում Արցախում խաղաղությանն աջակցող նոր վահանակ է տեղադրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, վկայակոչելով Horizon Weekly­ն, Մասաչուսեթս նահանգում գործող The Peace of Art, Inc ընկերության՝ Հայոց ցեղասպանության 101-­րդ տարելիցին նվիրված թվային 7 վահանակներից մեկը փոխարինել է Արցախում խաղաղությանն աջակցող ուղերձով:

«Թվային վահանակի վրա առկա է «Աջակցեք Արցախի ներկայիս հակամարտության խաղաղ լուծումներին» գրությունը և Help­nkr.com կայքէջի հասցեն, որն ուղղորդում է դեպի Արցախի կառավարության պաշտոնական կայքէջ, որտեղ էլ նշված են այն հասցեները և հաշիվները, որոնց միջոցով կարելի է գումարային փոխանցումներ կատարել»,- ասել է The Peace of Art, Inc. ընկերության ի նախագահ Դանիել Վարուժան Հեջինյանը:




Լրահոս