ՖՈՏՈ. Տարոն Մարգարյանի աներորդու՝ Ռոբերտ Սարգսյանի համար բաց քվեարկություն է կազմակերպվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիտորդներն ահազանգում են, որ քաղաքացիներից մեկը Երևանի թիվ 3/28 ընտրատեղամաս (Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան) է այցելել քվեարկված քվեաթերթիկով:

Այն հայտնաբերվել է 8:55-ի սահմաններում ընտրատեղամաս այցելած քաղաքացի Ռուբիկ Գրիգորյանի մոտ` դիտորդներից Անահիտ Գևորգյանի («Ժողովրդավարական և ընտրական գործընթացներ» ՀԿ) կողմից:

Նշենք, որ թեթիկում արդեն իսկ քվեարկված է եղել Երեւանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածու Ռոբերտ Սարգսյանի օգտին:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։




Լրահոս