ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավելի արդյունավետ են այն զինված ուժերը, որտեղ կանայք մեծ ներգրավվածություն ունեն. Աննա Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի տիկին Աննա Հակոբայնը հանդիպել է ՊՆ իգական սեռի կուրսանտների հետ:

«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը պաշտպանող կառույցներն ու այդ կառույցներում աշխատող մարդիկ առանձնահատուկ ակնածանք են վայելում մեր ողջ ժողովրդի կողմից, որովհետև մենք մեր ապրած յուրաքանչյուր խաղաղ օրվա համար պարտական ենք ձեզ։

Դո՛ւք եք, որ օր ու գիշեր ձեր ջանքերը ներդնում եք մեր երկրի սահմաններն ամուր պահելու, արտաքին վտանգները գնահատելու և կանխելու գործում։
Դո՛ւք եք, որ վտանգի պարագայում առաջինն եք կանգնելու դրան դեմ հանդիպման՝ չխնայելով ձեր կյանքն ու առողջությունը և ապահովելով Հայաստանի և Արցախի քաղաքացիների բնականոն կյանքն ու անհոգ քունը»:




Լրահոս