Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակվել է ընտրողների թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է ոստիկանության տեղեկանքը՝ ՀՀ ընտրողների քանակի վերաբերյալ: Ընտրողների ընդհանուր թիվն, այսպիսով, 2 միլիոն 583 հազար 823 է:

Ամենամեծ թվով ընտրողներ ունի Երեւանը՝ 855 հազար 631: Երեւանին հաջորդում է Կոտայքը՝ 242 հազար 490 ընտրողով: Ամենափոքր թվով ընտրողներն ունի Վայոց ձորը՝ 45 հազար 791:

Նշենք, որ 2018-ի արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը 2 միլիոն 573 հազար 779 էր:




Լրահոս