Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շնորհավորեց նրան արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:
«Կարծում եմ՝ դա կարևոր է բոլորի, նախ և առաջ Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով այն սուր ու զգայուն հարցերը, որոնք պետք է լուծել, իսկ դրանք լուծել հնարավոր է միայն արդյունավետ աշխատանք ապահովելու միջոցով: Շատ կարևոր է ունենալ ժողովրդի վստահությունը, և Դուք այն ունեք»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Փաշինյանը Մոսկվայում է աշխատանքային այցով։
Մանրամասները՝ տեսանյութում