Հերթափոխով աշխատելը հանգեցնում է սկլերոզի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հերթափոխով աշխատանքը եւ չկարգավորված աշխատանքային օրը դեռահաս տարիքում մեծացնում է ցրված սկլերոզ ձեռք բերելու հավանականությունը,-հաղորդում է naturalnews.com -ը:Ցրված սկլերոզը կապ չունի ծերունական սկլերոզի հետ: Հիվանդության տարբերակիչ առանձնահատկությունը ողջ նյարդային համակարգով ցրված եւ առանց օջախների որոշակի տեղայնացման սկլերոզի առկայությունն է։ Սեփական իմունային համակարգը սկսում է հարձակվել նյարդային համակարգի վրա`ցավ առաջացնելով մարմնում:Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է 16-70 տարեկան 14.000 շվեդի առողջական վիճակը:Արդյունքում`մինչեւ 20 տարեկան այն անձանց մոտ, ովքեր 3 եւ ավելի տարի աշխատել են հերթափոխով, ցրված սկլերոզ ձեռք բերելու վտանգը 2 անգամ ավելի է, քան նրանց, ովքեր աշխատել են սովորական աշխատանքային գրաֆիկով: 




Լրահոս