Լոս Անջելեսի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհների ժամանակ Ամերիկայի հայկական համագումարն իր աղոթքներն է ուղղում համագումարի ընտանիքին, ընկերներին և աջակիցներին, բոլոր տուժածներին ու կանգնած է նրանց կողքին: Այս մասին հայտարարություն է տարածել Ամերիկայի հայկական համագումարը:
Հրդեհները ողբերգականորեն հանգեցրել են զոհերի, վիրավորների և հազարավոր տների, դպրոցների և ձեռնարկությունների կորստի:
«Հայկական համայնքի և Լոս Անջելեսի շրջանի կորուստները խորն ազդեցություն են թողել բոլորիս վրա։
Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝ արձագանքելու հսկայական հրդեհներին՝ պաշտպանելու մեր համայնքները: Համագումարը կանգնած է տուժածների կողքին»,–ասված է հայտարարությունում:
Համագումարը ցանկ է ներկայացրել՝ շտապ օգնության աջակցության, ապաստարանի և համայնքային ռեսուրսների մասին տեղեկությունների համար:
Հարցերի կամ աջակցության կարիքի դեպքում կարելի է դիմել Ամերկայի հայկական համագումարի արևմտյան շրջանի տնօրեն Դավիթ Օջակյանին՝ [email protected] էլ․ հասցեով:
Լոս Անջելեսի շրջանի արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվություն և ռեսուրսներ, ներառյալ ապաստարաններ– https://lacounty.gov/emergency/։
Լոս Անջելես քաղաքի ռեսուրսներ՝ արդի տեղեկատվության համար– emergency.lacity.gov/updates։
Ամերիկյան Կարմիր խաչի ապաստարաններ և աղետների դեպքում աջակցության ծառայություններ– https://www.redcross.org/get-help/disaster-relief-and-recovery-services/find-an-open-shelter.html
FEMA/Աղետներին դեպքում աջակցության ծառայություն.
· Շարունակվող անտառային հրդեհներից տուժած բնակիչները և ձեռնարկությունները կարող են սկսել օգնության համար դիմել www.DisasterAssistance.gov կայքում կամ զանգահարելով 800-621-FEMA (3362) կամ օգտվելով FEMA App հավելվածից:
· Օգնությունը ներառում է տեղահանման աջակցություն մինչև 14 օր՝ օգնելով հոգալ հյուրանոցի ծախսերը նրանց համար, ովքեր ստիպված են տարհանվել, 770 ԱՄՆ դոլար՝ առաջին անհրաժեշտության պարագաների համար և ավելի մեծ ուղղակի դրամաշնորհներ՝ հիմնական ծախսերը, բժշկական կտրոնները, մեքենաների և այլ ծախսեր հոգալու համար: Փոքր բիզնեսի կառավարման ցածր տոկոսադրույքով վարկերը հասանելի են փոքր բիզնեսի սեփականատերերի և բնակիչների համար: