Armenian text to speach

Ադրբեջանցի պաշտոնյան առաջարկել է թյուրքական աշխարհին նվիրված գիտական կենտրոն ստեղծել օկուպացված Արցախի համալսարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հեյդար Ալիևի անվան կրթաթոշակային ծրագրի շրջանակներում առաջարկ է արվել օկուպացված Արցախի համալսարանում ստեղծել թյուրքական աշխարհի գիտական կենտրոն:

Առաջարկը ներկայացրել է սոցիալական հետազոտությունների կենտրոնի նախագահ և Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը:

Օրուջը առաջարկել է նաև մի քանի այլ հավակնոտ ծրագրեր տարածաշրջանի համար, այդ թվում՝ թյուրքական աշխարհին նվիրված բարձրագույն երաժշտական դպրոցի ստեղծումը:

«Արցախի ազատագրման 5-րդ տարեդարձի կապակցությամբ կարող ենք իրականացնել թյուրքական աշխարհի լավագույն գրադարանի նախագիծը, իսկ Ստեփանակերտում կարող են բարձրացվել հին ու ժամանակակից թյուրքական պետությունների դրոշները»,- հավելել է նա։

Օրուջն ընդգծել է, որ թյուրքական ազգերի ուղեղային կենտրոնների միջև համակարգված գիտական ջանքերը և համատեղ հետազոտական նախաձեռնությունները կարող են առանցքային դեր խաղալ գլոբալ մարտահրավերներին դիմակայելու և թյուրքական աշխարհի ազդեցության ուժեղացման գործում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Անի Վարդանյան




Լրահոս