Armenian text to speach

Վարդան Օսկանյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ․ ո՞րն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտնաբերել է, որ Կուսակցությունն իր ղեկավար մարմնում հայտարարատու պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին տվյալներն օրենքով սահմանված կարգով և ժամկետում չի ներկայացրել և ծանուցել Հանձնաժողով։
Հանձնաժողովը 2025 թվականի մայիսի 16-ին ծանուցել է հայտարարատու պաշտոնատար անձանց պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու վերաբերյալ տեղեկությունները եռօրյա ժամկետում Հանձնաժողով ներկայացնելու վերաբերյալ։ Միաժամանակ տեղեկացվել է, որ նույն ժամկետում անհրաժեշտ է ներկայացնել նաև Կուսասկցության մշտապես գործող ղեկավարի մարմնի այն անդամների վերաբերյալ համապատասխան ռեեստրները, ովքեր 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանդիսացել են Կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձ։

Նույն գրությամբ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը ևս ծանուցվել է։ Նշված ծանուցումը ետ է վերադարձել Հանձնաժողով հունսիսի 21-ին։ Նշված գրություն ուղարկվել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Վարդան Օսկանյանը հրավիրվել է հանձնաժողով, սակայն չի ներկայացել, որից հետո հրավիրված նիստում Հանձնաժողովը որոշում է կայացրել, կազմվել է արձանագրություն՝ առերևույթ իրավախախտման հատկանիշներով։

Վարդան Օսականյանը կամ կուսակիցները այս վարույթի շրջանակներում դիրքորոշում և պարզաբանում չեն ներկայացրել։

Հաշվի առնելով որոշման մեջ ներառված հանգամանքները Հանձնաժողովը որոշել է «Համախմբում» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի՝ 100 հազար ՀՀ դրամի չափով։

Էմմա Միքայելյան




Լրահոս