ՀՀԿ-ն քվորումի խնդիր ունի՞ (տեսանյութեր)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային Ժողովի նիստի սկզբում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց բարձրացրեց, թե ինչու Աթենքում  ընթացող Սևծովյան տնտեսական միջազգային համաժողովին Հայաստանը չի մասնակցում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ նշեց, թե ԱԺ բնականոն աշխատանքները կազմակերպելու համար քառօրյա նիստերից բացառիկ դեպքերում միայն պատգամավորները կարող են գնալ գործուղման:

Սակայն ենթադրվում է, որ նման որոշման պատճառն ավելի շուտ այն հանգամանքն է, որ ՕԵԿ-ի` ընդդիմություն դառնալուց հետո ՀՀԿ-ն քվեարկությունների ժամանակ դժվարությամբ կկարողանա քվորում ապահովել: Տվյալ ենթադրության վերաբերյալ լրագրողները զրուցեցին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

Նա ևս մեկ անգամ հաստատեց, որ դա արվում է աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու համար: Անդրադառնալով արդեն քվորումի հարցին, նա հայտարարեց, թե գործուղումների ավելի շատ մեկնում էին ընդդիմադիր պատգամավորները և քվորումի խնդիր այստեղ չկա:

Մանրամասները` armlur.am-ի տեսանյութերում:




Լրահոս