Մասաչուսեթսի Քվինսի քաղաքի բնակիչը մեղադրվում է բոստոնյան ահաբեկչության հետաքննությանը խոչընդոտելու մեջ:
23-ամյա Խայրուլլոժոն Մատանովը մեղադրվում է այն բանում, որ փորձել է թաքցնել իր ընկերական հարաբերությունները Ջոխար և Թամերլան Ցարնաև եղբայրների հետ, ինչպես նաև այն փաստը, որ նրանց հետ քննարկել է բռնության արդարացման թեման փիլիսոփայական տեսանկյունից:
Այս կապակցությամբ մեղադրյալը փորձել է ոչնչացնել, փոփոխել և կեղծել գրառումները, փաստաթղթերն ու այլ նյութեր, մասնավորապես` իր համակարգչում:
Մեղադրական ակտում չի նշվում, որ նա մասնակցել է ահաբեկչությանը կամ տեղյակ է եղել Ցարնաև եղբայրների ծրագրերին:
Այսպիսով՝ Մատանովը դարձել է բոստոնյան մարաթոնի պայթյունների գործով 5-րդ մեղադրյալը: