Երկիր. ՕԵԿ-ին չկպնելու դիմաց այս տարիների ընթացքում որոշ խոստումներ է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 7-ին “Երկիր”-ի հետ զրույցում ՕԵԿ նախկին մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանը հայտնել էր, որ նույն օրը պատրաստվում է ՕԵԿ-ից դուրս գալու դիմում գրել: “Սակայն նախօրեին պարզեցինք, որ Սուսաննա Աբրահամյանը ՕԵԿ-ից դուրս չի եկել և ոչ մի դիմում էլ չի գրել: Մեր թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաև ՕԵԿ նորանշանակ մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը: Ուշագրավ է, որ Սուսաննա Աբրահամյանը մեր հեռախոսւսզանգերին արդեն երկու օր է` չի պատասխանում, քանի որ դուրս գալ-չգալու մասին նրան հարցեր ունեինք տալու: Հետաքրքիր է նաև, որ թեև կուսակցության նախկին մամլո խոսնակը դժգոհ է կուսակցության համամասնական ցուցակում 36-րդը լինելուց և համարում է, որ իրեն ըստ արժանվույն չեն գնահատում, բայց ինքնաբացարկի դիմում ևս չի գրել: Մեր աղբյուրների համաձայն` Սուսաննա Աբրահամյանը ընտրություններից հետո վերադառնալու է ՕԵԿ: Իսկ մամուլի քարտուղարի լիազորությունները վայր դնելը պայմանավորված է եղել որոշ ԶԼՄ-ների հետ ունեցած խնդիրներով.” ՕԵԿ-ին չկպնելու դիմաց այս տարիների ընթացքում որոշ խոստումներ է տվել, բայց այդպես էլ չի իրականացրել”,- գրել է թերթը:





Լրահոս