Ֆինանսական շուկայի կայունացումը շարունակվելու է. Հովիկ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ: Այս մասին նա նշեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ.

«Նրանք աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի տատանումների հետևանքով ֆինանսական շուկայի կայունացմանն ուղղված մեր քայլերին»,-նշեց նա:

Վարչապետը ընդգծեց, որ երեկ օրվա երկրորդ կեսից  սկսված կայունացումը շարունակվելու է:

«Սակայն մենք անհանգստացած ենք փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով ու սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով:

Մասնավորապես՝ երեկ շաքարի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ գների բարձրացումներ կային: Միաժամանակ հորդորում եմ ամենայն խստությամբ մոտենալ այս չարաշահումներին, կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժելու», – հավելեց նա:




Լրահոս