ՎԱՐՉԱՊԵՏԻ ԺՊԻՏՆ ՈՒ ԵՐԿՐԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել էր այս նստաշրջանում իր անդրանիկ նիստը: Մի շարք նորընտիր պատգամավորներ գուցե սրտացավությամբ, գուցե աչքի ընկնելու մտադրությամբ առաջարկել են սահմանամերձ համայնքներին շատ ավելի լայն արտոնություններ տալ, քան նախատեսվում է: Իհարկե, սա առաջին դեպքը չէ, որ նման լուրջ քննարկում է արվում: Իսկ ի՞նչ է փոխվում դրանից Հայաստանում: Փաստն այն է, որ մինչ մայրաքաղաքում նստած չինովնիկները հեռակա կարգով փորձում են որոշել սահմանամերձ համայնքների ճակատագիրը, գյուղերը դատարկվում են մտահոգիչ արագությամբ: Տավուշի մարզի Բարեկամավան գյուղն Ադրբեջանին սահմանակից ամենամոտ բնակավայրն է: Համայնքի ղեկավար Գարիկ Աբազյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ 2008թ.-ին Բարեկամավանի բնակչության թիվը 595 էր, իսկ 2012-ի մայիսի դրությամբ թիվը նվազել է՝ դառնալով 335 մարդ: Այսինքն՝ վերջին 4 տարում 260 մարդ  անվերադարձ լքել է համայնքը:
«90-ական թվականներին համայնքի ութամյա դպրոցում սովորում էր 330, իսկ այսօր՝ 34 աշակերտ: Համայնքում վիճակն աղետալի է»,-ասաց գյուղապետը: Համայնքի հիմնախնդիրների մասին խոսելով՝ Աբազյանը կարծիք հայտնեց. «Ավելի հեշտ կլինի ասել՝ համայնքում ինչ կա, քան ինչ չկա, որովհետեւ գրեթե ոչինչ էլ չկա»:




Լրահոս