«Ալ-Քաիդան» հարձակումներ է նախապատրաստել Ռուսաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ալ-Քաիդան» հարձակումներ է նախապատրաստել Ռուսաստանում, այս մասին են վկայում փաստաթղթերը, որոնք առգրավվել են այն տնից, որտեղ 2011-ին սպանվել էր խմբավորման նախկին ղեկավար Ուսամա բեն Լադենը:

Այդ փաստաթղթերը չորեքշաբթի օրը դիտարկվել են Նյու Յորքում պակիստանցի Աբիդո Նասսիրի հանդեպ դատավարության ընթացքում, ում մեղադրում են Նյու Յորքում ու Մանչեսթերում ահաբեկչությունների մեջ:

Այդ փաստաթղթերում ասվում է նաև Եվրոպայում նախապատրաստվող հարձակումների մասին, այդ թվում` Բրիտանիայում: Ինչպես ասվում է նամակներից մեկում, որն ուղղված է Բեն Լադենին, խմբավորման անդամներն ուղարկվել են Եվրոպա ու Ռուսաստան, սակայն նրանց մի մասը ձերբակալվել է:




Լրահոս