Եվրասիական տնտեսական միության դատարանը, որը տեղակայված է Մինսկում, կսկսի իր առաջին գործի քննությունը մայիսի 14-ին: Այս մասին ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է դատարանի ներկայացուցիչը:
ԵՏՄ դատարանը ստեղծվել է 2014թ. մայիսի 29-ին` Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստեղծման համաձայն: Դատարանը գտնվում է Մինսկում: ԵՏՄ դատավորները երդվել են փետրվարի 10-ին: Դատարանի նախագահն է այժմ հանդիսանում Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Ֆեդորցովը:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ մայիսի 14-ին կքննվի «Յունիթրեյդ» ՓԲԸ ռուսական մաքսային բրոքերի հայցը, որն էլ կլինի ԵՏՄ դատարանի կողմից դիտարկված առաջին գործը: