ԴԻՄԵԼՈՒ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմենտել»-ը պատրաստվում է դիմել դատարան՝ բողոքարկելու ՏՄՊՊՀ-ի այս տարվա հոկտեմբերի 19-ին նշանակած տուգանքը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ «Արմենտել»-ի մամլո խոսնակ Անուշ Բեղլոյանից: «Անպայման բողոքարկելու ենք ՏՄՊՊՀ-ի վերջին որոշումը՝ մեր վերաբերյալ, եւ ակնկալում ենք, որ դատարանը համապատասխան որոշում կկայացնի: Ուղղակի հիմա փաստաթղթերի պատրաստման փուլում ենք գտնվում»,- ասաց Ա. Բեղլոյանը: Հիշեցնենք, որ «Արմենտել»-ն այս երկու տարվա մեջ արդեն 4-րդ անգամ է հայտնվում ՏՄՊՊՀ-ի տեսադաշտում: Այս անգամ պատճառն այն էր, որ առանց սպառողին տեղեկացնելու ինտերնետ ծառայություններից օգտվելու համար կիրառվել էր տարբերակված սակագին: Այդ պատճառով ընկերությունը տուգանվել էր 30 մլն դրամով:




Լրահոս