Ծննդկանի մահվան գործով դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պատրաստ է. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պատրաստ է. ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը:

Հղիության 35-րդ շաբաթում գտնվող 26-ամյա ծննդկանը մահացել է հուլիսի 29-ին: Ըստ պաշտոնական հաորդագրության՝ Մերի Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել ու չի կատարել իր պարտականությունները, ինչի հետևանքով Մերի Մարգարյանը հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաև նրա նորածին դուստրը:

Երեկ Մարինե Թովմասյանը պատասխանեց սույն գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

-Մարինե, նշեցիք, որ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն արդեն պատրաստ է: Ծանոթացե՞լ եք արդյունքներին:
-Վաղը (այսօր) ժամը 10:00-ին հրավիրվել ենք ծանոթանալու դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը: Այն պատրաստ է, քննիչի մոտ է: Փորձաքննության եզրակացությունը չի ուշացել, որովհետև փորձագետները մինչև 30 աշխատանքային օր իրավունք ունեն իրականացնել իրենց հետազոտությունները և եզրակացություն տալ: Դրա համար մինչև սեպտեմբերի 10-ը սպասում էինք եզրակացությանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս