Ռուսաստանը գումար չի ներդրել Թուրքիայում ատոմակայանի կառուցման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կայացած մեծ մամուլի ասուլիսի ընթացքում հերքել է տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանը $3,5 միլիարդ է ներդրել «Ակկույա» ատոմակայանի կառուցման համար՝ պարզաբանելով, որ թուրքական կողմի հետ բանակցությունները դեռևս շարունակվում են. փոխանցում է Gazeta.ru-ն:

«Թուրքիայում ապագա ԱԷԿ-ի կառուցման հարցը զուտ կորպորատիվ հարց է, այն պետք է գործընկերների հետ լուծի «Ռոսատոմ»-ը»,-ասել է ՌԴ նախագահը:

Նա նաև հավելել է, որ Թուրքիան դեռևս համապատասխան թույլտվություն չի ներկայացրել, որպեսզի ընկերությունն այդ նախագիծն առաջնահերթ համարի և սկսի աշխատանքները:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս