Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր կայացել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նիստը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, նիստը վարել է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Վերջինս հայտարարել է, որ օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը գոհ է ծանրամարտի Հայաստանի հավաքականների գլխավոր մարզիչներ Փաշիկ Ալավերդյանի եւ Արտաշես Ներսիսյանի կատարած աշխատանքներից:
Հրաչյա Ռոստոմյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի նախկին նախագահ Արմեն Շահազիզյանի հրաժարականից հետո կազմակերպության ծախսերն որոշել է իր վրա վերցնել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: