Սիրիական ճգնաժամի կարգավորումը երկար ժամանակ է պահանջում. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում ճգնաժամի կարգավորման գործընթացը երկար ժամանակ է պահանջում, սակայն այժմ երկրի ճակատագիրը որոշվում է մարտի դաշտում: Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Բորիս Դոլգովը:

Քաղաքագետը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին չեն բավարարում արտաքին ուժերը, Սիրիայում «տեղային» կոնֆլիկտներ են ընթանում, որպեսզի իրականացնեն Ասադի տապալման ծրագիրը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հենց դա է սիրիական ճգնաժամի պատճառը:

«Բաշար Ասադին չեն բավարարում արտաքին ուժերը, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ի առաջատար երկրները, Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը: Առաջին հերթին` այն Իրանի դաշնակիցն է, որը հակազդում է Իսրայելին: Իսկ Իսրայելն ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է: Երկրորդ հերթին` Իսրայելի համար Իրանը ցլի համար կարմիր կտոր է: Եվ երրորդ` ԱՄՆ-ն ցանկանում է Իրաք ուժեր մտցնել, որոնք հակազդում են Իրանին: Այդ ուժերը սուննիթական ուժերն են: Եվ խնդիրների այդ համալիրը մեծ մասամբ որոշվում է Ասադի իշխանության տապալմամբ»,-ասել է Դոլգովը:




Լրահոս