Արմավիրի տներից մեկի լոգարանում այսօր հայտնաբերվել է Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի 29-ամյա բնակիչ Մեսրոպ Ղուրշուդյանի կախված դին: Նա ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող էր` կոչումով կապիտան:
ArmLur.am-ի հետ զրույցում Հնաբերդի գյուղապետ Գոռ Հունանյանը նշեց, որ 29-ամյա Մեսրոպն Արմավիրում վարձով է բնակվել աշխատանքի բերումով, սակայն կապը գյուղի հետ միշտ պաշտպանել է
«Շատ լավ տղա էր, դեռ չգիտենք, թե ինչ է կատարվել: Շատ ցավում ենք դեպքի համար»,- հայտնեց գյուղապետը: Նա հավելեց, որ Մեսրոպն ամուսնացած էր, ուներ մանկահասակ երեխա: