Այսօր տեղի ունեցավ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 մանկապարտեզի ներառական հատվածի բացման արարողությունը: Արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Հինգերորդ թոռնիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ շնորհավորանքներ ստանալուց հետո նա պատկան մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջեց մանկապարտեզում, ծանոթացավ կատարված աշխատանքներին: Վերջում Ռիտա Սարգսյանը նշեց, թե շտապում է թոռնիկի մոտ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան