Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2016 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է ավելի քան 4 մլրդ դոլար:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այս ցուցանիշը աճել է 6.6 տոկոսով: Ըստ պաշտոնական տվյալների` արտահանումը 2016 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է ավելի քան 1 մլրդ 453 մլն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 19.8 տոկոսով: