ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել հեշտացնել ռուսական քաղաքացիություն ստանալու ընթացակարգը, հատկապես նախկին ԽՍՀՄ հանրապետությունների քաղաքացիների համար: Նման կոչով Պուտինը հանդես է եկել դեկտեմբերի 2-ին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Ես բազմիցս կառավարության ուշադրությունն եմ հրավիրել նրան, որ ռուսական քաղաքացիության ձեռքբերման հետ կապված բոլոր հարցերը, հատկապես նախկին Սովետական Միության հանրապետությունների քաղաքացիների համար, պետք է առավելագույնս հեշտացվեն»,-ասել է Պուտինը:
Ընդ որում, ինչպես նշել է ՌԴ նախագահը, խոչընդոտների վերացման միջոցները չպետք է հանգեցնեն անվտանգության մակարդակի իջեցմանը: