9 տարի առաջ՝մարտի 1-ին, Երևանի կենտրոնումտեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհվեց 10 քաղաքացի: 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում , պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում:
Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին,մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրը հայտարարվեց արտակարգ դրություն, իսկ ուժային կառույցները հրազեն կիրառեցին ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան, ևս 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան:
10 զոհերն են՝՝ Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադևոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան: