Մարտական դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Ա.Արշակյանի մահվան հանգամանքները:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

 




Լրահոս