ՀՈՂԸ ԽԼՈՂԸ ՉԻ ՄԱՐՍԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի համաշխարհային  միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայր, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը մի արաբ շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց Կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:-Ի՞նչ ասեմ, ինչ վատ բառեր կան, կարող են բնութագրել այդ արարքը: Սրիկայություն, ստորություն մի մարդու նկատմամբ, որն իր հայրենիքի համար ամեն ինչ արել է: Այդ արարքն ուղղակի ստոր արարք է, ու թող իմանան, որ դա էդպես չի մնալու, էդ հողի համար մենք կպայքարենք ու հետ կբերենք, դա հաստատա, մենք իրանց ձեռքից հետ ենք խլելու էդ հողը: Էդ հողը մի մարդուց են խլել, որ բացառված է` դա վայելեն: Գագիկ Աբրահամյանի արարքը եւս որակավորում եմ մի սրիկայություն, ուրիշ մի բան: Իսկ վարչապետի մասով ի՞նչ ասեմ: Էնտեղ ի՞նչ վարչապետ կա:  Վարչապետն ուղղակի կաբինետի պահակն է, ի՞նչ վարչապետ, ըտեղ վարչապետ չկա: Ես էդ կարամ ասեմ: Համոզված եմ, որ պայքարի միջոցով մենք կհասնենք նրան, որ էդ սրիկաների ձեռքից հետ կվերցնենք մեր հերոսի հողը, որն իսկապես իրեն է պատկանում: Սասուն Միքայելյանի հետ նման կերպ չպետք է վարվի ոչ ոք: Նման անձնավորությունից հող խլողը հաստատ չի մարսելու:ՀՈՒՍԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ




Լրահոս