Արտառոց դեպք Արմավիրում. քրեական հեղինակություն դառնալու համար տղամարդը փորձել է սպանել ոստիկանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանցավոր աշխարհում հեղինակություն ձեռք բերելու համար ոստիկան են ցանկացել սպանել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տարված լինելով հանցավոր աշխարհի մասին գաղափարներով` հանցավոր աշխարհում հեղինակություն ձեռք բերելու, ինքնահաստատվելու և հասարակության ուշադրությունն իր անձի վրա սևեռելու համար որոշել է ոստիկան սպանել ու սպանության համար դատապարտվել:

Արդյունքում 2017թ. հունիսի 9-ին` ժամը 16:10-ին, գնացել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժին, թակել է նշված շենքի մուտքի` ներսից կողպված վիճակում գտնվող դուռը և ձևացնելով, թե իբր իրեն լավ չի զգում, օգնություն խնդրել:

Բաժնի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Ռաֆիկ Գոլովորյանը Պետրոսյանին օգնություն ցույց տալու համար բացել է դուռը, որից անմիջապես հետո Պողոսյանը դանակով հարվածել է ոստիկանին, ապա դանակը վեր բարձրացնելով` փորձել է կտրել ոստիկանության սպայի պարանոցը:

Հանցանքն ավարտին չի հասցրել, քանի որ բաժնի մուտքի դռան մոտ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակից Վահրամ Մանուկյանը վրա է հասել և ձեռքին եղած ինքնաձիգի խզակոթով հարվածել է Ս. Պետրոսյանի դեմքին` վայր է գցել նրան:

Հանցավոր աշխարհում հեղինակություն վայելելու համար սպանության փորձ կատարող Պետրոսյանը կալանավորված է:




Լրահոս