Ողբերգական դեպք Երևանում. «Վոլվո» սերվիսի հարակից դաշտում հայտնաբերվել է 28-ամյա երիտասարդի դի. նա նամակ է թողել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում՝ «Վոլվո» ավտոպահեստամասերի սերվիսի հարևանությամբ գտնվող դաշտում, ծառից կախված տղամարդու դի կա։

Ծառից կախված տղամարդը հանդիսանում է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Արման Թ.-ն։ Նրա մոտ հայտնաբերվել է նաև նամակ, որում, մասնավորապես, գրված է. «Իմ մահվան մեջ, խնդրում եմ, ոչ մեկին չմեղադրել»։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:




Լրահոս