Սնանկության դատարանի ստեղծումը «պռավալ» է գնում. դժգոհ դատավորները հրաժարվում են լքել շենքը․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ 2019 թվականի հունվարի 1-ից պետք է արդեն գործի սնանկության դատարանը, սակայն դատարանի աշխատանքների կազմակերպման մասով մի շարք խնդիրներ են ի հայտ եկել։ Մասնավորապես, մի քանի դատավորներ հրաժարվում են լքել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության նախկին դատարանի՝ Թբիլիսյան խճուղում գտնվող նստավայրի շենքը, որտեղ էլ հենց պետք է տեղակայվի սնանկության դատարանը։ Դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը հայտարարել են, որ միայն ԴԱՀԿ-ն կարող է իրենց դուրս հանել իրենց աշխատասենյակներից։ Հակառակ որևէ այլ պարագայում իրենք չեն լքի իրենց աշխատասենյակները, ինչի պատճառով էլ, ինչպես արդեն նշեցինք, «պրավալ» են գնում սնանկության դատարանի կազմակերպման աշխատանքները։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս