ՀԱՐՑ. Մայրս իր անունով ավանդ է ունեցել: Հիմա նա մահացել է: Խնդրում եմ ասել` որպես ժառանգ կարո՞ղ եմ ստանալ նրա գումարը:
Սերիկ Մանուչարյան (Արարատի մարզ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 23.04.2014 թվականի N 460-Ն որոշմամբ հաստատված «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդերի դիմաց փոխհատուցման տրամադրման» կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` փոխհատուցում ստանալու համար ավանդատուների տվյալների հաշվառումը ենթակա է գրավոր մերժման, եթե ավանդատուն մահացել է:
Ելնելով վերը նշվածից` դիմումատուն չի կարող ձեռք բերել մահացած մոր անունով ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փոխհատուցման գործընթացը կարգավորող իրավական ակտերում բացառություններ սահմանված չեն:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: