ՄԵԿՈՒՍԱՑԱԾ ԱՇԽԱՐՀԻՑ ՈՒ ԱՄԵՆՔԻՑ Սեպ 04,2012 00:00 Այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը վաղուց ի վեր հայտնվել է մեկուսացված կարգավիճակում. մեկուսացված ե՛ւ քաղաքականապես, ե՛ւ տնտեսապես, կտրված աշխարհից ու զարգացման բնականոն հունից: Հայաստանի վիճակը ժամանակին բավական պատկերավոր նկարագրել է Վանո Սիրադեղյանը՝ գրելով. «Եւ Հայաստանը դառնում է մեծ ճանապարհների խաչմերուկում բարձր քարի վրա նստած հազարամյա քոռ բու»:Իրավիճակը լավ պատկերացնելու համար մեջբերենք վերջերս ՀՀ ԱՎԾ-ի …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Սեպ 04,2012 00:00 ՉԵՆ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ«Սույն թվականի ապրիլի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած սպանությունը ցնցեց հանրապետությունը եւ ողջ սփյուռքը»,-Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում գրել են Կարենի ծնողները: Տուժողը՝ 26-ամյա Կարեն Եսայանն էր, որը լինելով ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցող քաղաքացի, սույն թվականի մարտի 23-ին եկել էր հայրենիք՝ նշանադրվելու: Կարենը պատրաստվում էր նշանվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր՝ Մանյա Ղուկասյանի …
ԴԵՌ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է Սեպ 04,2012 00:00 Նախկին ՕԵԿ-ական, ՕԵԿ կենտրոնի տարածքային կառույցի նախկին ղեկավար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը շուտով խոսելու է: «Ես դեռեւս բան չունեմ ասելու: Բայց մինչ էդ մի քանի հարց էլ ունեմ պարզաբանելու, պարզաբանեմ, ինքս կասեմ: Երկար ժամանակ արձակուրդում էի, հանգստանում էի: Հիմա եկել եմ, ուղղակի մի քանի հարց կա, հետագա քաղաքական վիճակում …
ՋՈՒՐ ՉՈՒՆԵՆ Սեպ 04,2012 00:00 Արմավիրի մարզի 167 բնակիչ ունեցող Կողբավան գյուղը թեեւ փոքր է, բայց շատ մեծ խնդիրներ ունի: Բնակիչների խոսքերով, ամենակարեւորը խմելու ջրի խնդիրն է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այդ համայնքի ղեկավար Հովհաննես Քոչարյանը նկատեց, որ. «Գյուղը խմելու ջրի գիծ չունի: Դպրոց ու մանկապարտեզ չունի: Երեխաները հարեւան գյուղի դպրոց են հաճախում: Իսկ խմելու ջրի հարցը լուծում ենք այսպես. գյուղապետարանը …
ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ Սեպ 04,2012 00:00 Եվրամիությունը մտահոգված է, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին: Պաշտոնական Բրյուսելը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել՝ հետագա լարվածությունից խուսափելու համար: Այդ մասին երկուշաբթի օրը Բրյուսելում հայտարարել է Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոչիյանչիչը: «Մենք ուշադրությամբ հետեում ենք իրադրությանը: Կոչ ենք անում …
ԱՆԻՄԱՍՏ Է ԲԱՆԱԿՑԵԼ Սեպ 04,2012 00:00 «Կարծում եմ մենք ունենք ավելի լուրջ հիմքեր ենթադրելու, որ միջազգային հանրությունը պարտավոր է եւ կարող է ճանաչել ԼՂ անկախությունը»: Այդ մասին Ստեփանակերտի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ կարծիք է արտահայտել ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, հայտնում է karabakh-open.info-ն՝ Անդրադառնալով Ռ. Սաֆարովի արտահանձնմանը Ադրբեջանին, նա ասել է, որ միջազգային հանրությունն անպայման պետք է արձագանքի դրան: Իսկ …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին