«ՍԻՐՈՒՆ ՉԷ» ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼԸ ՉՈՐՍ ՏԱՐԻ ԵԹԵՐՈՒՄ Է Նոյ 01,2012 00:00 Սերժ Սարգսյանի խորհրդակցություններն արդեն «դեժավյու»-ի տպավորություն են թողնում: Հատկապես իրավապահ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ նրա ելույթներում առանձնապես փոփոխություն չկա, շատ հաճախ ելույթները կրկնվում են գրեթե նույն ձեւակերպումներով: Ներկայացնենք Ս. Սարգսյանի ելույթներից հատվածներ, մնացածը դատե՛ք ինքներդ:13.06.2008թ. «Պետք է վերացնել ոստիկանության կողմից կամայական գործողությունների իրականացումը, մարդու իրավունքներն ու արժանապատվությունը ոտնահարող ցանկացած քայլ…Յուրաքանչյուր ոստիկան պետք է հասկանա, …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Նոյ 01,2012 00:00 ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԿՌԻՎՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեկ անդրադարձել է պետպաշտոնյաների աշխատավարձերի անհամամասնություններին: Նա նշել է, որ առաջին ատյանի դատավորի աշխատավարձը բարձր է նախարարի աշխատավարձից, ինչն «աննորմալ երեւույթ է»: «Ձեւավորվել է մի իրավիճակ, երբ նախարարի աշխատավարձն այլ սկզբունքով է ձեւավորվում, կենտրոնական բանկի ղեկավարներինը՝ այլ, իսկ անկախ հանձնաժողովներինը՝ այլ: Արդյունքում՝ ՀՀ նախագահի աշխատավարձը բնավ էլ ամենաբարձրը չէ …
51 ՏՈԿՈՍՈՎ ՍՏՎԵՐՈՒՄ ԵՆՔ Նոյ 01,2012 00:00 ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, որ ՀՀ-ում ստվերն իրականում 51,7 տոկոս է, այլ ոչ թե 30-35 տոկոս, ինչպես հայտարարում էր ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Ըստ Բագրատյանի՝ նման տվյալներ է հրապարակել «Businesseweek» ամսագիրը: «Ուրեմն, եթե 2012-ին Հայաստանն արդեն լքել է ավելի քան 100 հազ. մարդ, ապա 2013-ին …
ՇՏԿԵԼ ԵՆ Նոյ 01,2012 00:00 Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է նաեւ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի հայեցակարգին հավանություն տալու հարցը: Նկատենք, որ սա ոչ թե նոր օրենսգիրքն է, այլ դրա հայեցակարգը, որտեղ նախանշված են ապագա օրենսգրքի ընդհանուր ուղղությունները: Բարեբախտաբար, այստեղ արդեն շտկված է իրավիճակը, եւ այս անգամ բացակայում է ԽՍՀՄ տերմինաբանությունը, որեւէ հղում չկա Խորհրդային սահմանադրությանը, սոցիալիստական հասարակարգին:
5 ՄԼՆ ԴՐԱՄ Նոյ 01,2012 00:00 ՀՀ կառավարության այսօրվա նիստում նախատեսված է ՀՀ արդարադատության նախարարությանը ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից հինգ մլն դրամ հատկացնել: Իսկ այդ գումարն ուղղվելու է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի շինարարական աշխատանքներին, որպեսզի դրանք ավարտին հասցնեն: Նախատեսված է, որ այդ մասնաշենքը լինելու է 400 ազատազրկվածների համար:
ՎԱՃԱՌՔԻՆ ԿՈՂՄ Է Նոյ 01,2012 00:00 Երեւանի ավագանին երեկ կողմ է քվեարկել Երեւան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու եւ օտարման 2012թ. ծրագրի վերաբերյալ, ինչպես նաեւ Երեւան քաղաքում որոշ հողամասերի փոփոխության մասին որոշումների նախագծերին։ Նաեւ հավանություն է տվել ՀՀ պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար հատուկ գնդի գումարտակի հրամանատար, հետմահու «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումի արժանացած կապիտան Ջիվան Զավենի …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին