ՀԻՄՆԱԿԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԸ՝ ՀԱՐԿԱԴԻՐ ՊԱՐԱՊՈՒՐԴՈՒՄ Հուն 15,2013 00:00 Անկախ Հայաստանի պատմության մեջ նախագահական ընտրություններն անցկացվելու են աննախադեպ իրավիճակում: Քաղաքական դաշտում հիմնական դերակատարություն ունեցող ուժերից միայն իշխող ՀՀԿ-ն է մասնակցում ընտրություններին: Մյուս հիմնական ուժերը հրաժարվել են ընտրություններին որեւէ ձեւաչափով մասնակցելուց՝ ազատ դաշտ բացելով Սերժ Սարգսյանի վերարտադրության համար: Ե՛վ ԱԺ-ում իր մեծությամբ երկրորդ ուժը հանդիսացող ԲՀԿ-ն, ե՛ւ ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ Հայ ազգային կոնգրեսը, ե՛ւ սփյուռքում …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Հուն 15,2013 00:00 ԾԻԾԱՂԵԼԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆGalatv.am-ը պարզել է, որ 2010թ. Կանադայում անգլերենով հրատարակվել է «Հայաստանը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ն» գիրքը, որի շապիկի վրա եւ առաջին էջում որպես գրքի հեղինակ է ներկայացված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` մեծադիր լուսանկարով: Galatv.am-ը փորձել է ճշտել, թե ինչի մասին է գիրքը, որի մասին Հայաստանում շատերը տեղյակ չեն, ինչ նպատակ է ունեցել հեղինակը, եւ արդյոք ԲՀԿ-ում տեղյակ …
ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ Հուն 15,2013 00:00 «Ժողովուրդ»-ը երեկոյան ժամին տեղեկացավ, որ ՀՀ քաղաքաշինության նախարար, ՕԵԿ-ական Սամվել Թադեւոսյանը սրտի վիրահատության է ենթարկվել: Մեր տեղեկություններով՝ Թադեւոսյանի ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, ու նրան անհապաղ տեղափոխել են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն: Փորձեցինք տեղեկությունը ճշտել քաղաքաշինության նախարարի մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանից, սակայն նա ասաց, թե աշխատանքային ժամն ավարտվել է, եւ չի կարող որեւէ բան ասել:
ՎՃԱՐԵԼ Է Հուն 15,2013 00:00 Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Շիրակի մարզային ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանը վերադարձրել է Գյումրի-Երեւան ավտոճանապարհին գտնվող «Արջի թաթ» ճաշարանատիպ օբյեկտի իր պարտքը, որտեղ նա խորոված էր կերել իր մի քանի գործընկերների հետ: Խոսքն այն 8 հազար դրամի մասին է, որը Բաբակեխյանը հրաժարվել էր վճարել՝ պատճառաբանելով, որ միսը համեղ չի եղել: Ընդգծենք, որ այդ պարտքը վճարել է «Ժողովուրդ»-ի …
ԼՔԵԼ ԵՆ Հուն 15,2013 00:00 Հունվարի 8-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Պատանի հանդիսատեսի թատրոնում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ փոքրիկների համար կազմակերպվել է Նոր տարվա տոնական միջոցառում, որի ընթացքում դերասաններն օգտագործել են «փիչխա», «պիսկել» եւ այլ փողոցային բառեր, ինչը խիստ զայրացրել է ծնողներից շատերին: Նրանք ստիպված են եղել երեխաների հետ դուրս գալ դահլիճից:
ԸՆՏՐԱԿԱՇԱ՞ՌՔ Հուն 15,2013 00:00 Դեկտեմբերի 31-ին Աջափնյակ վարչական շրջանի մի քանի շենքերի (օրինակ՝ Մազմանյան փողոցի շենքերի) բնակիչներին նվերներով լի տոպրակներ են բաժանվել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նախաձեռնողը ՀՀԿ-ն էր, պատրվակն էլ ՝ Նոր տարին՝ չնայած որ դրան նախորդած Ամանորին ՀՀԿ-ն նույն շենքերի բնակիչներին ոչինչ էլ չէր նվիրել. պատճառը հավանաբար այն էր, որ ամիսուկես անց նախագահական ընտրություններ չէին սպասվում: ՀՀԿ-ի ամանորյա …
ՇԱՆՍ ՉՈՒՆԻ Հուն 15,2013 00:00 Էպոսագետ Վարդան Սեդրակյանն այս պահի դրությամբ առաջատար է՝ ըստ elect.am կայքում տեղի ունեցող online քվեարկության: Նա նույնիսկ բավական առաջ է երկրորդ տեղը զբաղեցնող Րաֆֆի Հովհաննիսյանից, իսկ Սերժ Սարգսյանը երրորդ տեղում է:Ասել է թե՝ անգամ online քվեարկությունների տվյալներով Սերժ Սարգսյանը առաջին փուլով հաղթելու շանս չունի՝ նույնիսկ լուրջ մրցակիցներին «հեռացնելուց» հետո:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին