ՐԱՖՖԻՆ ՍՊԱՍՈՒՄ Է ՍԵՐԺԻ ԳԱԼՈՒՆ Փետ 21,2013 00:00 Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երկարացրեց իշխանությունն իրեն հանձնելու համար Սերժ Սարգսյանին տված վերջնաժամկետը, ընդ որում՝ դա արեց երկու անգամ:Ինչպես հայտնի է, նախօրեին բացօթյա ասուլիսի ժամանակ Ր. Հովհաննիսյանն ասել էր, թե փետրվարի 20-ին՝ ժամը 17-ին, Ազատության հրապարակում սպասում է Ս. Սարգսյանին՝ իշխանությունը փոխանցելու հարցեր քննարկելու համար: Ս. Սարգսյանը, սակայն, չէր եկել հրապարակ: Փոխարենը նրա մամուլի խոսնակ …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Փետ 21,2013 00:00 ԳՈՄԵՇԻ ՄՍԻ ԳՈՐԾՈՎ«Հայնյուզ»-ի տեղեկություններով` գոմեշի մսի գործով ՀՀ ՊՆ երկու պաշտոնյա է ձերբակալվել: Հիշեցնենք, որ բանակին մատակարարված մսի մեջ գոմեշի մսի առկայության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում անցած տարի ձերբակալվեց Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը: Նույն պատմության շրջանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից ազատվեց գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, որը պատասխանատու էր գնումների եւ սպառազինության …
ՃՆՇՈՒՄ ԵՆ Փետ 21,2013 00:00 Ընդդիմադիր հայացքներով աչքի ընկնող քաղաքագետ Նվարդ Մանասյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Հանրապետականները անցել են հակահարձակման ամենամանր ձեւերով, իմ քրոջն ասել է ՀՀԿ-ական շեֆը, որ դիմում գրի ու գնա: Ու տռուսն այնքան վախկոտ է, որ բառացի, անգամ բերանացի չի ասել, զանգել է քրոջս անմիջական շեֆին ու ասել, որ փոխանցի բանավոր հրամանը: Հիմա սկսելու են …
ՀՐԱԺԱՐՎԵԼ Է Փետ 21,2013 00:00 Ի գիտություն ընդունելով այն փաստը, որ ՀՀ նախագահական ընտրությունների հաջորդ օրը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական զեկույցում փետրվարի 18-ի ընտրությունները որակվեցին մեկ քայլ առաջ, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը երեկ հրաժարվել է ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ առաքելություն իրականացնող դիտորդներին:
ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ Փետ 21,2013 00:00 Նախօրեին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել 21-ամյա ժամկետային զինծառայող Գոռ Ղազարյանը: «Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների եւ շփման գոտու ողջ երկարությամբ հաստատել լիարժեք վերահսկողություն»,-ասված է պաշտպանության բանակի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունում։
ԹՈՂ ԴԱՏԻ ՏԱՆ Փետ 21,2013 00:00 Երեկ՝ Արցախյան շարժման 25-րդ տարեդարձի խորհրդանշական օրը, «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար, փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ 2013թ. իրավաբանության տարի է լինելու. «Թող որ ամբողջ աշխարհն իմանա, որ մենք օկուպացված տարածքներ չունենք. այդ Ադրբեջանն է օկուպացրել մեր տարածքները, եւ եթե խնդիր ունեն, թող դիմեն դատարան, եւ Արցախը կլինի բանակցող կողմ»:
ՀԱՄԱՏԵՂ Փետ 21,2013 00:00 Երեկ օրվա ընթացքում իրականացված վերահաշվարկի արդյունքում թեկուզ փոքր թվով, այնուամենայնիվ, Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայները սկսեցին ավելանալ: Իսկ արդեն երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահի երեք նախկին թեկնածուները՝ Հրանտ Բագրատյանը, Անդրիաս Ղուկասյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, պատրաստվում են համատեղ հայտարարությամբ հանդես գալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք պատրաստվում են նաեւ դիմել կուսակցություններին՝ համատեղ փաստաթուղթ ստորագրելու համար:
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին