Ֆեյքերի դեմ օրենքի նախագծով պայքարել անկարելի է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Եվրախորհրդի անդամ հայ պատվիրակների նախաձեռնությամբ արվող օրենսդրական փոփոխությունները, որոք ԵԽ անդամների հետ պայմանավորվածության հետևանք են, անպտուղ են:

«Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որ նպատակ ունի պատժել կեղծ օգտատերերի կողմից լրատվական կայքերում տեղադրված մեկնաբանությունների համար, իրականում չի լուծելու այն խնդիրը, ինչը դրվել է օրենքի հիմնավորման մեջ: Այնտեղ նշված է, որ օրենքը նպատակ ունի պաշտպանել մարդու անձնական ընտանեկան կյանքը հարգելու, արժանապատվության իրավունքը: «Նախ օրենքում նշված 12 ժամը բավարար ժամանակ է, որպեսզի ցանկացած ոք հեղինակազրկվի, բացի այդ, օրենքում հստակեցված չէ, թե որոնք են լրատվական կայքերը: Նրանք, որոնք չունեն աշխատակազմ, չունեն գրասենյակ և ինչ որ նկուղից նյութե՞ր են հրապարակում: Լուրջ լրատվական կայքերը նման բաներ չեն գրում: Հում նախագիծ է սա»,- ասաց օրաթերթի գլխավոր խմբագիրը:

 




Լրահոս