ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանի հեռացման հարցը թեժ քննարկվում է. Փաշինյանը պետք է որոշում կայացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, խմբակցության ողջ անդամներն անհամբեր սպասում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «հեռանալուն»:

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ արդեն մի քանի օր է իշխանության ներսում խժդժություններ են այն բանի համար, որ գոնե այս անգամ Ալեն Սիմոնյանը չպետք է մնա «անպատիժ»: Իսկ ըստ ՔՊ-ականների, դրա հանգուցալուծումը պետք է լինի Սիմոնյանի խորհրդարանից հեռանալը: Այս տարիների ընթացքում Ալեն Սիմոնյանը «հաջողացրել» է մեծ թվով ՔՊ-ականների, պաշտոնյանների տրամադրել իր դեմ, երկրի առաջին դեմքերից մեկի ոչ հարիր պահվածքով:

Ըստ ՔՊ-ական մեր աղբյուների` արդար չի լինի, եթե այս անգամ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան ների: Մեր աղբյուրները փոխանցում են, որ արդեն մի քանի օր է շատ թեժ ու լարված վիճակ է ՔՊ-ում, քանի որ ըստ նրանց արդեն պետք է Սիմոնյանի մասով որոշում կայացներ Փաշինյանը: Ի դեպ, մեր աղբյուրները նշում են, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի այն հայտարարությունը, թե «Ալեն Սիմոնյանը թիմի հետ խնդիր չունի» հատուկ է արվել, ցույց տալու համար, որ Սիմոնյանի «գործը» իրավապահների «ձեռքում» է:

Սոնա Գրիգորյան




Լրահոս