Թուրքիայում ձերբակալվել է ամանորյա գիշերը գիշերային ակումբում ահաբեկչության կազմակերպած անձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են տղամարդուն, ով ահաբեկչություն է իրականացրել Ստամբուլի Օրթաքյոյ շրջանում Reina գիշերային ակումբում ամանորյա գիշերը, փոխանցում է Hurriyet-ը:

Հաղորդվում է, որ ձերբակալվել է ուզբեկական ծագմամբ Աբդուլհադիր Մաշարիպով անունով տղամարդը, ով հայտնի է որպես Աբու Մուհամեդ Հորասան:

Հունվարի 7-ին հաղորդվել է, որ Ստամբուլի ոստիկանությունը հաստատել է անձի ինքնությունը, ով հունվարի 1-ին հարձակում էր գործել Ստամբուլի գիշերային ակումբում:

Զինված հարձակման արդյունքում զոհվել էր 39 մարդ, 69-ը հոսպիտալացվել էր:




Լրահոս