Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, ապաքինվել է 30 քաղաքացի:
Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 244 դեպք, որից առողջացել են 108 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն եւ Վարսեր համայնքներում։